Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներից ստացվել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ

Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել քաղաքացիների բոլոր հարցումներին, փոխանցում է Արտգործնախարարությունը։

Այս պահի դրությամբ ստացվել է շուրջ 80 հեռախոսազանգ, և ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական գործառույթների շրջանակներում տրվել են համապատասխան պարզաբանումներ։

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +7 989 502 96 50։

Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +7 926 806 50 01։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի հայերն ու Հայաստանից ՌԴ մեկնողները տագնապած հետևում են տեղի զարգացումներին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում ընթացող իրադարձությունները նվազեցնելու են Դաշնության դերը տարածաշրջանում. Արեգ Քոչինյան