Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույցեր է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժամարտ Տոկաևի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահը զրուցակիցներին տեղեկացրել է իրավիճակի մասին», - փոխանցել է Կրեմլի խոսնակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պուտինը և Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել Պուտինն առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետԱնվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:
Ինքը` Պրիգոժինը մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ`կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն:
Վլադիմիր Պուտինն այդ քայլերն անվանեց խռովություն, դավաճանություն, հարված թիկունքին՝ իրավիճակը համեմատելով 1917 թվականի հոկտեմբերի հետ։