ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր առավոտյան զանգահարել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին և տեղեկացրել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի նախագահականի հաղորդագրությունը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում, Կրեմլը հեռախոսազրույցի մասին առայժմ չի հայտնել։
Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները:
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:
Ինքը`Պրիգոժինը մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ`կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վագների» շարասյունը լքել է Դոնի Ռոստովը, Վորոնեժը (լրացված)