Ռուսաստանի ԱԳՆ -ն հայտարարել է, որ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի Մոսկվան ընդլայնում է ԵՄ ներկայացուցիչների և անդամ երկրների կառույցների ցանկը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է։
Անուններ չեն հրապարակվել, հաղորդագրությունում միայն նշվում է, որ խոսքը ուժային կառույցների, ԵՄ երկրների պետական և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների մասին է, որոնք առնչություն ունեն Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման, ինչպես նաև պատժամիջոցների սահմանման որոշումներին։
Այսօր ուժի մեջ է մտել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 11-րդ փաթեթը։ Նոր սահմանափակումները ներառում են «Դրուժբա» նավթամուղի հյուսիսային թևով ռուսական նավթի փոխադրման արգելք, ինչպես նաև մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են նախկինում սահմանված պատժամիջոցները շրջանցելու դեմ, մասնավորապես՝ երրորդ երկրներ արտահանումը սահմանափակելուն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթը մտավ ուժի մեջ