Baykar ընկերությունը Ուկրաինայում ԱԹՍ-ների արտադրության թույլտվություն է ստացել

Թուրքական Baykar-ը Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության թույլտվություն է ստացել:

Ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել է, որ թուրքական կառավարության կողմից տրված թույլտվությունը նախատեսում է երկու տեսակի մարտական հարվածային անօդաչու թռչող սարքերի՝ Bayraktar TB2-ի և Bayraktar Akinci-ի արտադրություն։ Վերջինը թուրքական ռազմարդյունաբերական համալիրի ամենաժամանակակից արտադրանքն է։

Ընկերությունն ակնկալում է սեփական գործարանը բացել Ուկրաինայում 2025 թվականին՝ նախատեսելով ներդնել մոտ 95,5 մլն դոլար։