Ադրբեջանի զինուժը կրակել է Կախակնի դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հունիսի 22-ին՝ ժամը 17:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Հայկական կողմում, ըստ հաղորդագրության, տուժածներ չկան:

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությանը: