Վիրավորված ռուս զինծառայողները դատական գործեր են սկսում ռազմաճակատ չվերադառնալու համար

Ուկրաինայում վիրավորված ռուս զինծառայողները հիվանդանոցներում դատական գործեր են սկսում բժշկական հանձնաժողովների դեմ՝ բանակ չվերադառնալու նպատակով։ Նրանք ձգտում են դատարանների միջոցով տեղեկանք ստանալ, ինչը նրանց կթույլատրի խուսափել կրկին ռազմաճակատ ուղարկելուց։

Այս մասին գրում է «Верстка» անկախ պլատֆորմը, որը վերլուծել է կայազորների զինվորական դատարանների տվյալները և առնվազն 120 նման գործ հայտնաբերել։

Սակայն նշվում է, որ գործնականում իրական չէ բողոքարկել բժշկական հանձնաժողովների որոշումները, որոնք զինվորականի վիրավորվելուց հետո նրան պիտանի են համարում ծառայության համար։ Բոլոր գործերի շարքում դատարանը ընդամենը մեկ զինվորի հայցն է բավարարել։