Բաքվում կայացած Ադրբեջանի և Ղազախստանի վարչապետերի՝ Ալի Ասադովի և Ալիխան Սմաիլովի բանակցությունների արդյունքում կողմերի միջև տնտեսական համագործակցության մեկ տասնյակ փաստաթուղթ ստորագրվեց, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտում։
Ղազախստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը Իլհամ Ալիևը ղազախական ընկերություններին հրավիրել է մասնակցելու Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում տարբեր ծրագրերի իրականացմանը։