Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում անդրադարձել է Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելու գաղափարին և նշել է, որ դա Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է:
«Հյուպատոսարանի բացումը՝ որտեղ էլ այն գտնվի, այդ թվում, մասնավորապես, Շուշիում, Բաքվի և Անկարայի երկկողմ հարաբերությունների հարց է: Այն երկու ինքնիշխան պետությունների իրավասության մեջ է»,- ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին Բաքվում ասել է, որ Ադրբեջանի ցանկության պարագայում Թուրքիան պատրաստ կլինի հյուպատոսարան բացել Շուշիում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շուշիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը ուղերձ կլինի Հայաստանին․ Էրդողան