Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան անդրադարձել է Հակարիի կամրջի միջադեպին և դրա առնչությամբ Հայաստանի կողմից ռուսաստանցի խաղաղապահներին հասցեագրված քննադատությանն ու դեսպան Սերգեյ Կոպիրկինին ԱԳՆ հրավիրելու հանգամանքին:
Զախարովայի փոխանցմամբ, միջադեպը հայ-ադրբեջանական սահմանը չսահմանազատելու հետևանք է:
«Ռուսաստանը բազմիցս է կոչ արել սկսել սահմանազատման և սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողովի աշխատանքը: Մենք պատրաստ ենք ճշտել այն վայրերը, որտեղով անցնելու է սահմանագիծը, այդ թվում՝ այս կետում», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան «բացարձակ անհիմն է» որակել ռուս խաղաղապահներին հասցեագրված մեղադրանքը և պնդել է, որ նրանք կողմերի հետ սերտորեն աշխատում են իրավիճակը տարածաշրջանում կայունացնելու համար:
«Մոսկվան այդ հարցում հորդորում է նվազեցնել ԶԼՄ-ների հռետորաբանությունը», - նշել է Մարիա Զախարովան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ դեսպանին է ներկայացվել ՀՀ-ի խիստ դժգոհությունը Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցածի կապակցությամբ. ԱԳՆ