Լոնդոնում Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հարցերով միջազգային համաժողովի ընթացքում տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հանդիպումը:
«Գոհ եմ Օսմանիի հետ հանդիպումից: Քննարկել ենք Ադրբեջանի և Մակեդոնիայի երկկողմ հարաբերությունները, համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում և հետկոնֆլիկտային իրավիճակը մեր տարածաշրջանում»,- Թվիթերում տեղեկացրել է Բայրամովը: