Ադրբեջանական կողմը Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք․ ՊԲ

Այսօր ժամը 04:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հայտնում է Պաշտպանության բանակը՝ ընդգծելով՝ հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 21-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Բաքուն դեռ չի արձագանքել հաղորդմանը։

Երեկ Բաքուն էր մեղադրել Ստեփանակերտին ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։ Ստեփանակերտը հերքել էր։

Վերջին շրջանում կողմերը պարբերաբար, նույնիսկ օրվա ընթացքում մի քանի անգամ միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից հերքում են կրակոցներ արձակելու մասին Բաքվի հաղորդումը