Արցախից հերքում են կրակոցներ արձակելու մասին Բաքվի հաղորդումը

Արցախից հերքում են Բաքվի հերթական լուրը։

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 20:10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Շուշիի շրջանի ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, հայտարարում է Պաշտպանության բանակը։

Վերջին շրջանում կողմերը պարբերաբար, նույնիսկ օրվա ընթացքում մի քանի անգամ միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու համար։