Պապիկյանը Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ, հայտնում են նախարարությունից։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի են ունեցել քննարկումներ` կապված 2022 թ. սեպտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ներկայիս ընթացքի շուրջ:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը Ֆրանսիա է մեկնել հունիսի 18-ին: Նա հանդիպել էր նաև Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ, քննարկել պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: