Լավրով․ «Հայ-ադրբեջանական համաձայնությունները հնարավոր են բացառապես եռակողմ հայտարարությունների կատարման շրջանակներում»

«Հայ-ադրբեջանական համաձայնությունները հնարավոր են բացառապես Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարման շրջանակներում», - այսօր Մինսկում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում Արևմուտքի կողմից ձեռնարկվող միջնորդական ջանքերին Ռուսաստանը ԱԳ նախարարը նշել է. - «Մենք դրանցում ոչ այնքան կողմերի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուն օգնելու, որքան տարածաշրջան ներթափանցելու, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերը նսեմացնելու և ընդհուպ մինչև այստեղ որոշիչ դերակատարություն ստանձնելու փորձեր ենք տեսնում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվային անհանգստացնում են Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցություններ հաստատելու ԱՄՆ-ի փորձերի մասին հրապարակումները