Թուրքիան և Ադրբեջանը օդային տարածքի կառավարման համատեղ համակարգ են ներդնում, այսօր Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը։
АPA գործակալության փոխանցմամբ՝ թուրք պաշտոնյան նշել է, որ HAKIM կոչվող համակարգի գործարկումից հետո թուրքական և ադրբեջանական ռազմաօդային ուժերը կվերահսկեն Էգեյան և Կասպից ծովերի միջև գտնվող ողջ տարածքը։
«Այս նախագծով երկու երկրների ռազմաօդային ուժերը հնարավորություն են ստանում համատեղ գործողություններ իրականացնել, ինչպես նաև վերահսկել Ադրբեջանի օդային տարածքը»,- ասել է Գյորգյունը։