Ուկրաինան բանակցում է իր տարածքում արևմտյան սպառազինության արտադրության հիմնադրման շուրջ

Ուկրաինային Լիտվայի նվիրած թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը, արխիվ

«Ուկրաինան բանակցություններ է վարում արևմտյան պետությունների հետ՝ իր տարածքում սպառազինության արտադրության հիմնադրման մասին», - Reuters-ի հետ զրույցում ասել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության փոխնախարար Սերգեյ Բոևը։

Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ բանակցությունները բավական մանրակրկիտ բնույթ են կրում, և դրանց արդյունքում արդեն մի քանի ամսից կարող են պայմանագրեր կնքվել։

Reuters-ի տեղեկություններով՝ քննարկումների օրակարգում է նաև Ուկրաինայի տարածքում անօդաչու թռչող սարքերի արտադրություն հիմնելու հարցը։