44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 27-ին ժամը 10-ին, հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Այսօր ուղիղ հեռարձակվող նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, ամիս 27-ին պատգամավորները վարչապետին հարցեր ուղղելու հնարավորություն կունենան։
Փաշինյանը խոսեց ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի պատմության, 2020 թվականի 44-օրյա պատերազմի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորգարման հետ կապված հանգամանքների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման համար «շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը»Ըննդիմությունը բոյկոտել է նիստը։ Նրանք երեկ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նիստը համարում են «շոու», որի նպատակը «Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելն է։
Ընդդիմադիրներին այսօր հակադարձեց ԱԺ նախագահը։ Ընդդիմությունը հնարավորություն ուներ վարչապետին ուղիղ եթերում հարց տալ այս վերջին տարիների ընթացքում իրենց հնչեցրած բոլոր մեղադրանքների շուրջ, ասաց Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով՝ «ասելիք չունեն, դրա համար էլ չեն եկել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն այսօր կհարցաքննվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, ընդդիմությունը բոյկոտել է նիստը