«ՀԱՊԿ-ը երբեմն արդարացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրների լուծման հարցում թերանալու համար», - այսօր Մինսկում կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ղրղըզստանն, օրինակ, վաղուց արդեն օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Հիմնավոր դժգոհություններ է արտահայտում Հայաստանը։ Եթե մենք չլուծենք այս խնդիրները, ապա ՀԱՊԿ պետություններն անընդհատ միմյանց են մեղադրելու, դժգոհելու են կազմակերպության գործունեությունից։ Այնպես որ, հարկավոր է խորանալ ՀԱՊԿ անդամ պետությունների խնդիրներում և ելքեր որոնել», - հայտարարել է Բելառուսի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկում հանդիպում են ՀԱՊԿ ԱԳ նախարարները