Այսօր Մինսկում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները կամփոփեն ՀԱՊԿ շրջանակում համագործակցության արդյունքները և կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։
Միջոցառման ընթացքում նախատեսվում է մտքերի խորացված փոխանակում միջազգային և տարածաշրջանային իրավիճակի և կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա դրա ազդեցության, ինչպես նաև ՀԱՊԿ արտաքին հարաբերությունների զարգացման հետագա քայլերի վերաբերյալ։
Նիստից հետո նախատեսվում է մի շարք համատեղ փաստաթղթերի հաստատում։
ՀԱՊԿ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, որն այս տարի նախագահում է կազմակերպությունը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մինսկում առաջիկայում կհանդիպեն ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարներըԱդրբեջանը շարունակում է սրել իրավիճակը ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև ԼՂ-ում. ԱԽ քարտուղարՀայաստանն ու Ադրբեջանը պետք է փորձեն գտնել փոխադարձ ընդունելի լուծում․ ԼուկաշենկոՀայաստանը բազմիցս է հայտարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից իր դժգոհությունների մասին․ Երևանը ՀԱՊԿ-ից պահանջել էր դատապարտել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս պահանջը ՀԱՊԿ-ն այդպես էլ չկատարեց։ Այս լարվածությունից հետո Հայաստանը նաև չեղարկեց իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունները, հետո էլ հրաժարվեց կառույցում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։