Ադրբեջանի իշխող ուժի ներկայացուցիչ Սամեդ Սեյիդովը ԵԽԽՎ-ում մեկնարկած ամառային նստաշրջանին ելույթ ունենալով հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նախատեսված է հայ-ադրբեջանական բանակցություններ։ Թե որտեղ և ինչ ձևաչափով ադրբեջանցի պատգամավորը չի հստակեցրել։
«Մենք շատ մոտ ենք իրար։ Բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև շարունակվում են։ Հաջորդ շաբաթ բանակցությունների ևս մեկ փուլ տեղի կունենա։ տեսնո՞ւմ եք Հայաստանից իմ գործընկերոջ հռետորաբանությունը։ Նրանք երազում են անցյալի տերմիններով, նրանք ի վիճակի չեն մտածել ապագայի մասին»,- հայտարարել է Սեյիդովը և պնդել, որ հայ պատգամավորների բարձրացրած խնդիրները իրականությանը չեն համապատասխանում։
«Շրջափակո՞ւմ՝ գոյություն չունի, այսպես կոչված ցեղասպանությո՞ւն՝ միանգամայն դուրս է օրակարգից, Լաչինի միջանցքի փակո՞ւմ՝ բոլորովին սխալ կարծիք, սադրանքնե՞ր՝ Հայաստանից, ոչ թե Ադրբեջանից, ռազմական գործողություննե՞ր՝ ցավոք, մենք տեսնում ենք», - ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը՝ հայկական կողմին կոչ անելով «նստել ու ուղիղ երկխոսություն սկսել Բաքվի հետ՝ ապագայի շուրջ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանն ու Բաքուն Տեղի հատվածում հրադադարը խախտելու փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնումՀինգերորդ օրն է՝ արգելափակված է ԿԽՄԿ կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը. Արցախի ԱՆՄԱԿ-ի դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը