Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը Ֆրանսիա է մեկնել հունիսի 18-ին: