Պեկինում հանդիպել են Չինաստանի նախագահ Սի Ծինպինն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բանակացությունների ընթացքի և արդյունքների մասին կողմերը մանրամասներ առայժմ չեն հաղորդում։
Բլինքենը ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը Չինաստան է այցելում նախագահ Ջո Բայդենի նախագահության օրոք։ Այցը նախատեսված էր ամիսներ առաջ, սակայն երկու երկրների հարաբերությունները կտրուկ սրվել են ամերիկյան օդային տարածքում չինական օդապարիկի հայտնաբերման ֆոնին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկան առեղծվածային երեք օբյեկտ է խոցել սեփական օդային տարածքում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեկինը բողոք է հայտնել Վաշինգտոնի դեմ չինական օդապարիկի խոցման համար