Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Հայաստանի ՊՆ

Հայաստանի ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները 14:30-14:55-ը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է Հայաստանի ՊՆ լրատվականի հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը կրկին համոզմունք է հայտնում, որ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հերքում է հայկական կողմից «ինտենսիվ կրակի» մասին Բաքվի հաղորդումը