Իր վերջին ելույթներում և հարցազրույցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 հազար 800 քկմ-ով, որը ներառում է նաև Արծվաշենը, ապա Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 հազար 600 քկմ-ով, և որ այդ տարածքը ներառում է ինչպես Ղարաբաղը, այնպես էլ անկլավները:
Այդ ի՞նչ անկլավներ են, քանի՞սն են, ե՞րբ են գոյացել, և ի՞նչ հետևանքներ կունենա այդ տարածքների կորուստը Հայաստանի համար. Տաթևիկ Լազարյանն է բացատրում: