Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե նախօրեին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հրապարակած «հայտարարությունն ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին տեղի ունեցած սադրանքի մասին կանխակալ է և չի արտացոլում իրավիճակը տարածաշրջանում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան զսպվածության և քաղաքացիական բնակչության պաշտպանության կոչ է անումԱդրբեջանի ԱԳՆ-ը պնդում է, թե Ադրբեջանը միջազգային բոլոր նորմերին և կանոններին համաձայն, իբր, ապահովել է Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ հարյուրավոր հայ բնակիչների տեղաշարժը:
«Չնայած դրան՝ հունիսի 15-ին սահմանային անցակետում հայերի կողմից արձակված կրակից վիրավորվել է մեր սահմանապահը: Տվյալ պահին իրականացվում են անվտանգության ապահովման միջոցներ և ընթանում է քննություն», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիրավորված ԱԱԾ սահմանապահի վիճակը գնահատվում է կայուն ծանր. իրադրությունն առաջնագծում հարաբերական կայուն էԲաքուն հերթական անգամ նշում է, թե Ֆրանսիան կողմնակալ մոտեցում է դրսևորում, «ինչը միայն ափսոսանք է առաջացնում»:
Ապա ադրբեջանական արտաքին գերատեսչությունը նշում է, որ «ֆրանսիական կողմն առայսօր չի արձագանքել այն հանգամանքին, որ Հայաստանը խաղաղ բնակչությանն ականների սպառնալիքին է ենթարկել, մոտ 30 տարի տևած օկուպացիայի ընթացքում մշտապես թիրախավորել է քաղաքացիական բնակչությունը և սադրանքներով խոչընդոտում է ադրբեջանցիների արժանի և ապահով վերադարձը հայրենի հողեր»:
Բաքուն պնդում է, թե «հայկական կողմը պարտավոր է վերջ տալ սադրանքներին, դուրս բերել ապօրինի զորամիավորումներն Ադրբեջանի տարածքից և կատարել հաղորդակցության ուղիները վերականգնելու պարտավորությունը»:
Ադրբեջանական կողմը հավաստիացնում է, որ պատրաստ է բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները՝ միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմքի վրա:
«Կոչ ենք անում Ֆրանսիային՝ նորից կողմնակալ դիրքորոշում ցուցաբերելով պարարտ հող չստեղծել գործընթացը խոչընդոտելու փորձերի համար», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում: