Աֆրիկյան մի շարք պետությունների ղեկավարները այսօր ժամանել են Կիև։ Ուկրաինայի մայրաքաղաք ժամանած պատվիրակության կազմում են Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, ինչպես նաև Սենեգալի, Զամբիայի, կոմորյան կղզիների նախագահները և Եգիպտոսի վարչապետը։
Reuters-ի տեղեկություններով՝ աֆրիկյան առաջնորդները Կիևին են ներկայացնում Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման աֆրիկյան ծրագիրը։ Դրա համաձայն՝ ռազմական գործողությունների դադարեցման և ծանր սպառազինությունների՝ ճակատային գծից հետքաշման դիմաց, արևմտյան պետությունները պետք է սառեցնեն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը։
«Բացի այդ, խաղաղության աֆրիկյան ծրագիրը Ռուսաստանի նախագահի՝ Միջազգային քրեական դատարանի կողմից արձակված ձերբակալության օրդերի գործողության սառեցում է նախատեսում», - հաղորդում է Reuters-ը։