Թուրքիայում Շվեյցարիայի դեսպան Ժան-Դանիել Ռուխին հրավիրել են Արտաքին գործերի նախարարություն և բողոք են հայտնել նախօրեին Ցյուրիխում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որն Անկարան որակել է որպես «սադրանք»:
«Ցյուրիխի հեղափոխական գործադուլի թիմ» անվամբ խմբավորումը UBS դրամատան շենքի մոտ կազմակերպել է «հակաթուրքական ակցիա, որի ընթացքում հրկիզել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակը և Թուրքիայի պետական դրոշը»:
Անկարայում դեսպան Ռուխի հետ զրույցում Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Մեհմեթ Քեմալ Բոսայն ասել է, որ երկրի նախագահի նկատմամբ նմանօրինակ վիրավորական գործողություններն անթույլատրելի են: Նա պահանջել է քննել հանգամանքներն ու պատժել մեղավորներին: