Գրեբենշչիկովին տուգանել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները «ֆաշիստական» որակելու համար

Ռուսաստանցի ռոք երաժիշտ, «Ակվարիում» խմբի ղեկավար Բորիս Գրեբենշչիկովը, արխիվ

Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանը 50 հազար ռուբլու տուգանք է սահմանել անվանի ռոք երաժիշտ և պոետ Բորիս Գրեբենշչիկովի նկատմամբ:

Դատարանն այդ վճիռը կայացրել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները «ֆաշիստական» որակելու համար: Գրեբենշչիկովն այդպես է անվանել Ռուսաստանի գործողությունները «9-րդ ալիք» իսրայելյան լրատվական ընկերությանը տված հարցազրույցում:

Գրեբենշչիկովը բազմիցս է հրապարակավ դատապարտել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, ինչի հետևանքով Ռուսաստանում նրա համերգները չեղարկվել են:

Այսօրվա դրությամբ ռոք երաժիշտ և պոետ, «Ակվարիում» խմբի հիմնադիր, կիթառահար և երգիչ Բորիս Գրեբենշչիկովը բնակվում է արտասահմանում: