Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալներով, երկրում անշարժ գույք գնելու հարցում օտարերկրացիներից առաջին տեղում ռուսներն են:
2023 թվականի մայիսի 1-ի դրությամբ օտարերկրացիները 3 հազար 100 միավոր անշարժ գույք են ձեռք բերել Թուրքիայում: Աճը 2022 թվականի մայիսի դրությամբ հասել է մոտ 47 տոկոսի: Առավել շատ անշարժ գույք են գնում Անթալիայում՝ 1245, Ստամբուլում՝ 934 և Մերսինում՝ 249 օբյեկտներ:
Մայիսին առաջատարների թվում են ռուսները՝ 991 ռուսաստանցի է Թուրքիայում անշարժ գույք գնել: Երկրորդ տեղում Իրանն է՝ 503 քաղաքացիներ են տուն կամ բնակարան գնել: Ուկրաինայից 175 և Գերմանիայից 129 քաղաքացիներ են Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերել:
Թուրքիայում անշարժ գույքի գնաճ է, մասնագետները դա բացատրում են օտարերկրացիների կողմից պահանջարկի աճով: