Առաջիկայում բանակցային գործընթացի վերաբերյալ շատ մանրամասն խոսակցություն կունենանք, այդ թվում՝ Քննիչ հանձնաժողովում. վարչապետ

Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ շատ մանրամասն խոսակցություն կունենանք, այդ թվում՝ Քննիչ հանձնաժողովում, այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը հայտնել էր, որ քննիչ հանձնաժողովը վարչապետից ստացել է դրական պատասխան՝ մասնակցելու պատերազմի՝ ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ին հրավիրված նիստին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը հունիսի 20-ին կմասնակցի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքին