Բաքուն նախատեսում է մինչև տարեվերջ «Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր» մշտական բնակության վերադարձնել 2 հազար ընտանիք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչինում տուն ստացած ընտանիքի հետ, 28-ը մայիսի, 2023թ.

«Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են մինչև 2023 թվականի վերջը Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր մշտական բնակության վերադարձնել շուրջ 2 հազար ընտանիք», - այսօր լրագրողներին ասել է երկրի Փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեի փոխնախագահ Ֆուադ Հուսեյնովը: Նա նշել է, որ խոսքը մոտ 10 հազար մարդու մասին է։

Հուսեյնովի խոսքով՝ «առաջին փուլում նախատեսվում է շուրջ 700 ընտանիք վերաբնակեցնել Լաչին քաղաքում, 400 ընտանիք՝ Լաչինի շրջանի Զաբուղ (Աղավնո) և Սուս գյուղերում, 450 ընտանիք՝ Շուշա (Շուշի), 267 ընտանիք՝ Ֆիզուլի քաղաքներում, և ևս մոտ 100 ընտանիք կվերադառնա Զանգիլանի շրջանի Աղալի գյուղ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին. ԱլիևԱդրբեջանը պլանավորում է մոտ ապագայում 1500 մարդ բնակեցնել Շուշիում