Բորելը հավաստիացնում է՝ Բաքվի հետ էներգետիկ համագործակցությունը որևէ ազդեցություն չունի Բրյուսելի դիրքորոշման վրա

Արխիվ

Եվրախորհրդարանի լիագումար նիստում մեկնարկել են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում իրավիճակի շուրջ՝ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։

Նա պատասխանում է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում են Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին, Լաչինի միջանցքի արգելափակմանը, որը Ադրբեջանը չդադարեցրեց անգամ միջազգային դատարանի որոշումից հետո, Հայաստանում տեղակայած Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար ԵՄ գործադրած ջանքերին, տարածաշրջանում ռուսական խաղաղապահների ներկայությանը, Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում Եվրամիության համագործակցության հնարավոր ազդեությանը Բրյուսելի դիրքորոշման վրա։

Պատասխանելով հարցին, թե Ղարաբաղի շրջափակումը շարունակելու, Լաչինի ճանապարհը չբացելու Եվրամիությունն ինչո՞ւ ավելի կոշտ քայլերի չի դիմում Բաքվի նկատմամբ, Ժոզեպ Բորելն ասաց, որ Միությունն ավելի վաղ հայտարարել է, որ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը չի նպաստում վստահություն կառուցելու ջանքերին, բայց Լաչինի միջանցքը դուրս է Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության պատասխանատվությունից, որ Եվրամիությունը խնդրել է Ադրբեջանին բացել միջանցքը. - «Բայց մենք չենք կարող ուժով ստիպել», - հավելել է նա։

ԵՄ-ն փորձում է կարգավորման հասնել բանակցությունների ու երկխոսության միջոցով, ասել է եվրոպացի պաշտոնյան՝ հիշեցնելով, որ վերջերս Մոլդովայում երկու երկրների առաջնորդների հետ հանդիպեցին Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Եվրոպական խորհրդի նախագահը, և ևս մեկ հանդիպում նախատեսված է հուլիսին Շառլ Միշելի հետ Բրյուսելում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն, ընդհանուր առմամբ, օգտակար է համարում քիշնևյան քննարկումները
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քիշնևում ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ

«Մենք ամեն ինչ անում ենք, ինչ կարող ենք դիվանագիտական եղանակով հակամարտությունը լուծելու համար, և առաջնորդները պատրաստակամություն են հայտնել շարունակելու բանակցությունները և ճանաչելու միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - ընդգծեց Բորելը։

Տեղում ԵՄ դիտորդական առաքելության մասին պատգամավորների հարցերին ի պատասխան՝ հանձնակատարն ասաց, որ այն շատ կարևոր մաս է խաղաղ գործընթացում առաջընթացի հասնելու ջանքերում. - «Այն բացառապես քաղաքացիական առաքելություն է, զինված առաքելություն չէ, բոլոր անդամները, ներառյալ՝ հրամանատարները քաղաքացիական են, այնտեղ զինվորական անձնակազմ չկա»։

Շուտափույթ տեղակայված առաքելությունը հարյուր անդամից է բաղկացած, նրանք սահմանափակ լիազորություններ ունեն, հետևում են սահմանային իրավիճակին, արձանագրում միջադեպը՝ փորձելով կանխել, որ միջադեպերը զարգացում չունենան, հավելեց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովը ԱՄՆ-ին ու դաշնակիցներին է մեղադրում «ռուսներին ՀՀ-ից քշելու» ծրագրերի համար. Երևանը դեռ չի արձագանքել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հայտարարությունը Բաքվում մեծ դժգոհություն է առաջացրել  

Ջոզեպ Բորելը հավաստիացրեց՝ Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում Եվրամիության համագործակցության համաձայնագիրը որևէ ազդեցություն չունի Բրյուսելի դիրքորոշման վրա՝ Ադրբեջանի նկատմամբ ավելի լավ վերաբերմունք ցույց տալու կոնտեքստում, ընդգծեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի վարչապետի հայտարարությունը դրական քայլ է խաղաղության գործընթացի առաջընթացի համար։