Ադրբեջանում անցկացված մարդահամարի արդյունքներով` երկրի բնակչությունը այս տարվա մայիսի 1-ի դրությամբ կազմել է 10 միլիոն 143 հազար 521, հայտնում են ադրբեջանական աղբյուրները։
Այդ երկրի պաշտոնական տվյալների համաձայն` բնակչության 54,6 տոկոսը քաղաքաբնակներ են, 45,4 տոկոսը՝ գյուղաբնակներ։ Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանի բնակչության մոտ 49,8 տոկոսը արական սեռի, 50,2 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են։