Շուշիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը ուղերձ կլինի Հայաստանին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Բաքվի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու Անկարայի պատրաստակամության մասին։ Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ Անկարան նաև պատրաստ է Բաքվի ցանկացած պահին «գլխավոր հյուպատոսություն բացել Շուշայում (Շուշիում)»։ Էրդողանի խոսքով՝ այդ քայլն «ուղերձ կլինի ողջ աշխարհին՝ հատկապես Հայաստանին»:

«Շուշայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը, անխոս, ուղերձ կլինի ողջ աշխարհին՝ հատկապես Հայաստանին», - Բաքվում այսօր հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին այցով ժամանել է Բաքու