Հունիսի 10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը՝ նշելով, որ ժամը 12։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։
Հայկական կողմն, ըստ հաղորդագրության, կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Այսօր ավելի վաղ էլ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, թե ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10- ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը Ստեփանակերտը հերքել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է խեղաթյուրել իրականությունը. Արցախի ՊԲ