Առնվազն հինգ մարդ է զոհվել այսօր առավոտյան Անկարայի մերձակայքում գտնվող զինագործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել թուրքական մայրաքաղաքից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող, պայթուցիկ նյութեր և հրթիռներ արտադրող MKE գործարանի տարածքում։ Անկարայի նահանգապետ Վասիպ Շահինի խոսքով՝ կեսօրի դրությամբ գործարանի աշխատակիցներից մի քանիսը գտնվում էին փլատակներում և փրկարարները փորձում էին նրանց դուրս բերել այնտեղից։
Պայթյունի պատճառների մասին թուրքական աղբյուրներն առայժմ չեն հաղորդում։