Արցախի պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10- ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը մասնավորապես նշել է, որ հայկական կողմը գյուղատնտեսական աշխատանքների անվան տակ փորձել է մշտական ամրակայաններ տեղադրել ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց։
«Ադրբեջանի ՊՆ- ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր օր արձանագրվող խախտումները, շարունակում է խեղաթյուրել իրականությունը, հերթական անգամ հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին», - ասված է Արցախ ՊԲ հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը պնդում է` ադրբեջանական զինուժը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, Բաքուն հերքում է