Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, ներառյալ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։
Ռուսաստանի ղեկավարը ողջունել է հայ գործընկերոջն ու հանդիպման մեկնարկի մամուլի համար բաց հատվածում նշել է, որ կքննարկվեն հայ-ռուսական համագործակցության թեմաները և տարածաշրջանային զարգացումները:
Նախորդ անգամ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են մայիսի 25-ին Մոսկվայում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում:
Սոչիում անցած երկու օրերին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է երկու միջոցառումների՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խոհրդի նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին:
Սոչիում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը: