Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծման ուղիները:
«Հունիսի 8-ին նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում առկա իրավիճակը, առկա մի շարք խնդիրներ և դրանց լուծման ուղիները», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում։
Կողմերը պայմանավորվել են շարունակել այս ուղղությամբ երկու երկրների համապատասխան կառույցների փոխադարձ շփումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանն ամենաշահագրգռված և պատրաստ սուբյեկտն է, որ կարող է էական քայլեր անել ռեգիոնալ կայունության համար. քաղաքագետ