Ֆրանսիայի ալպյան շրջանի Անսի ավանում այսօր մի սիրիացի դանակահարել մանկական խաղահրապարակում գտնվող է մարդկանց: Տուժել է 4 երեխա և 2 մեծահասակ:
Ըստ ոստիկանների, երեխաներից երկուսը և մեկ մեծահասակ գտնվում են կրիտիկական վիճակում:
Ոստիկանությունը հաղորդում է, որ այդ սիրիացին ունեցել է Շվեդիայում փախստականի օրինական կարգավիճակ և այդպիսին ստանալու դիմում է ներկայացրել նաև Ֆրանսիայում, սակայն այն մերժվել է, երբ ֆրանսիացիները տեղեկացել են նրա շվեդական փաստաթղթի մասին:
Խաղահրապարակում հանգստացող մարդկանց վրա նրա հարձակման դրդապատճառները հայտնի չեն: Սիրիացին հաշվառված չի եղել հոգեկան խնդիրներով զբաղվող պատկան ատյաններում, նրա անունը չի եղել նաև ահաբեկչությանը հակված ենթադրյալ կասկածյալների ցուցակներում:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը տեղի ունեցածն անվանել է «բացարձակ վախկոտություն»:
Ըստ ականատեսների, այդ տղամարդը, որի անունը չի հաղորդվում, վազելով հասել է խաղահրապարակ և ինչ-որ բան բղավելով սկսել է աջ ու ձախ դանակով հարվածներ հասցնել: Ոստիկանները նրան ձերբակալել են: