Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ տեղեկացնելով՝ հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 18:30-ի դրությամբ, ըստ հաղորդագրության, առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Բաքուն դեռ չի արձագանքել Երևանի այս պնդմանը։
Վերջին օրերին հայկական ու ադրբեջանական կողմերը գրեթե ամեն օր հրադադարը խախտելու մեղադրանքներ են փոխանակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն կրկին հրադադարի խախտման փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում