Անդրադառնալով Վաշինգտոնում հունիսի 12-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման հետաձգման հարցին, Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, որ հիմա քննարկվում է նոր ժամկետը:
«Մենք հուսով ենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս»,- ասել է խոսնակը:
Նրա փոխանցմամբ, նոր ժամկետի մասին տեղեկությունը կհրապարակի հանդիպումը կազմակերպող կողմը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հաստատում է՝ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է