«Անձամբ եմ տեսել սահմանի երկայնքով տիրող լարված իրավիճակը»․ ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիք

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Սյունիքի մարզ։

Այցի մասին դեսպանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում, մասնավորապես, տեղեկացնելով, որ տեղի պաշտոնյաներից, քաղաքացիական հասարակությունից և բնակիչներից է լսել անվտանգության համատարած մտահոգությունների մասին:

«Անձամբ եմ տեսել սահմանի երկայնքով տիրող լարված իրավիճակը։ Յուրաքանչյուր ոք արժանի է ապահովության և անվտանգության, որը կբերի արդար և տևական խաղաղությունը», - գրել է դեսպանը և կից լուսանկարներ հրապարակել։