Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարությանը

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում արձագանքել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը։

«Առաջին հերթին ցանկալի կլինի, որ Ձեր նշած Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչն ամեն դեպքում կողմնորոշվի՝ կա՛մ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, այլև պետք է լինի, կա՛մ էլ այդպիսի հայտարարություններ։ Մենք ընտրում ենք առաջինը», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Գրիգորյանի հայտարարությանը, թե ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունները իրականացնելու են միայն հայկական ծառայությունները, այնինչ ըստ եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը պետք է ապահովեն Ռուսաստանի սահմանապահները։

Զախարովան ասել է, որ իրոք Մոսկվայի հասցեին քննդատություն կար։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը»,- շարունակել է նա,- «ապա այն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մշակման առարկա է, ուստի ճիշտ չեմ համարում արձագանքել արված մեկնաբանություններին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար