Շտապօգնության բրիգադը երեկ պարանոցի շրջանում ինքնավնասումով իր բնակարանից մահացած վիճակում Հերացի թիվ 1 Հիվանդանոցային համալիր է տեղափոխել ապրիլի 29-ից հոսպիտալում բուժման և վերականգնողական արձակուրդի մեջ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողի, հայտնում է Քննչական կոմիտեն։
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։
Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։