Ադրբեջանի կառավարությունը լրացուցիչ միջոցներ է ավելացնում ռազմական բյուջեում, երկրի խորհրդարանում հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։
Վերջինիս հայտարարության համաձայն, այժմ Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է մոտ 3,5 միլիարդ դոլար։ Այլ մանրամասներ Շարիֆովը չի հայտնել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ երկրի բանակը պատերազմից հետո ավելի է ուժեղացել, և անգամ հիմա բանակաշինությունն ու պաշտպանական ներուժի հզորացումը շարունակում են մնալ առաջնահերթություն Ադրբեջանի համար։
«Ինչո՞ւ։ Որովհետև մենք պետք է միշտ պատրաստ լինենք։ Սպառնալիքներն աճում են, վտանգը մեծանում է, և մենք պետք է կարողանանք հաղթահարել ցանկացած սպառնալիք», - անցած շաբաթներին հայտարարում էր Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը ավելի քան 3 մլրդ դոլար կհատկացնի 2023-ի ռազմական ծախսերին