Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանատունն աշխատանքը կվերսկսի վաղը՝ հունիսի 6-ին։ Այս մասին այսօր Թեհրանում հայտարարել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Իրանցի դիվանագետի խոսքով, այս շաբաթ աշխատանքը կվերսկսեն նաև Ջիդդա քաղաքում գտնվող Իրանի Գլխավոր հյուպատոսարանն, ինչպես նաև այդ երկրի մշտական ներկայացուցչությունը Իսլամական համագործակցության կազմակերպության կենտրոնական գրասենյակում։
Թեհրանն ու Էր-Ռիյադը հարաբերությունները կարգավորելու մասին պայմանավորվածությունները ձեռք էին բերել այս տարվա մարտ ամսին՝ Չինաստանի միջնորդությամբ։