«Ուկրաինական ուժերը շարունակում են առաջ շարժվել Բախմուտի ուղղությամբ», - այսօր իր Տելեգրամ ալիքում գրել է Ուկրաինայի Ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Ուկրաինացի գեներալի խոսքով՝ իր ենթակայության տակ գործող ստորաբաժանումները հաջողությամբ ոչնչացրել են քաղաքի մերձակայքում գտնվող ռուսական մարտական դիրքերից մի քանիսը։
Ալեքսանդր Սիրսկին, սակայն, չի նշել՝ արդյոք սա լայնորեն գովազդված ուկրաինական հակահարձակման սկիզբն է, թե ոչ։
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ նախօրեին ուկրաինական զորքերի լայնածավալ հարձակում է մեկնարկել Դոնեցկից հարավ ընկած շրջանում, որը սակայն հաջողությամբ հետ է մղվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պրիգոժինը պնդում է՝ ռուսական բանակն ականապատել է Բախմուտից «Վագների» դուրս բերման ուղիները