Ռուսաստանի Բելգորոդի մարզում այրվում է էներգետիկ օբյեկտներից մեկը, հայտնել է Ուկրաինային սահմանակից շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նա չի հստակեցրել, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը։
Նախնական պատճառը անօդաչու թռչող սարքից պայթուցիկի արձակումն է։
Գլադկովի խոսքով՝ ոչ ոք չի տուժել, սպառողների էլեկտրամատակարարումը չի խաթարվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական Կիևը հայտարարում է, թե կապ չունի Ռուսաստանի տարածքում հարձակումների հետ